Նիդեռլանդների արտգործնախարարը Լավրովի հետ հանդիպումից առաջ վազել է Կրեմլի պալատի շուրջ
Նիդեռլանդների արտգործնախարար Ստեֆան Բլոկը Մոսկվա կատարած այցի ժամանակ մինչ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը վազել է Կրեմլի պալատի շուրջ, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Հրաշալի է այժմ Մոսկվայում գտնվելը: Ինձ առավոտյան հաջողվեց վայելել քաղաքը՝ Կրեմլի շուրջ առավոտյան վազքի ժամանակ», - ասել է նիդեռլանդցի նախարարը Լավրովի հետ հանդիպման ընթացքում:
Նա նաև ափսոսանք է հայտնել, որ աշխատանքային գրաֆիկի պատճառով չի կարողանա տեսնել Մոսկվան ամբողջությամբ:
«Վախենամ, որ շատ բան տեսնել ինձ չի հաջողվի, քանի որ այսօր մենք ձեզ հետ կարևոր զրույց ունենք», - նշել է Բլոկը:










