«Ռոսկոմնադզորը» Telegram-ն ընդգրկել է արգելված ինտերնետ-ռեսուրսների ցանկում
ՌԴ Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսկոմնադզորը», Telegram կայքը և web.telegram.org մեսենջերն ընդգրկել է Ռուսաստանում արգելված տեղեկատվության տարածման ռեեստրում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գերատեսչության կայքը:
Հավելվածի ծառայություններն այս ցանկում գրացված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Telegram-ի ղեկավարությունն իշխանություններին չի տրամադրի օգտատերերի նամակագրության վերծանման բանալին:
Նշվում է, որ web.telegram.org-ը ռեեստրում գրանցելու որոշումը կայացրել է Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը, իսկ Telegram-ի մասին որոշում է կայացրել «Ռոսկոմնադզորը»: Ծառայությունների հասանելիությունը դեռևս արգելափակված չէ:
Դատարանն ավել վաղ բավարարել էր «Ռոսկոմնադզորի» պահանջը` մեսենջերը Ռուսաստանում արգելափակելու մասին:










