«Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի թրեյլերը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)

14:28 • 13.04.18

Նախօրեին «Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի թրեյլերը հրապարակվել է Warner Bros. Pictures կինոընկերության YouTube-ալիքում և մեկ օրում ավելի քան 2 միլիոն դիտում ունեցել՝ համացանցի հիթ դառնալով:

korrespondent.net-ը տեղեկացնում է, որ ռեժիսոր Գերի Ռոսի ֆիլմն Օուշենի ընկերների մասին հայտնի եռապատման շարունակությունն է: Այս անգամ սյուժեի կենտրոնում կլինի ոչ թե Դենի Օուշենը, այլ նրա քույրը՝ Դեբի Օուշենը (Սանդրա Բուլոքը):
 
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիլմում նկարահանվել են նաև Քեյթ Բլանշետը, Ռիհանան, Մինդի Քալինգը, Ակաֆինան, Հելենա Բոնեմ Քարտերը, Էնն Հեթուեյը և Սառա Պոլսոնը:

Նշվում է, որ ֆիլմի սցենարի հեղինակներն են ռեժիսոր Գերի Ռոսը և Օլիվիա Միլչը: Ֆիլմի պրեմիերան սպասվում է սույն թվականի հունիսին:

 

 

«Օուշենի ութ ընկերուհիները» ֆիլմի թրեյլերը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)