Ասադը Սիրիային ուղղված հարվածներից հետո գտնվում է Դամասկոսում (տեսանյութ)

11:19 • 14.04.18

Սիրիայի նախագահի վարչակազմը երկրին ուղղված Արևմուտքի հարվածներից հետո տեսանյութ է հրապարակել, որում երկրի նախագահ Բաշար ալ Ասադը գտնվում է Դամասկոսում նախագահական պալատում։


Մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում է՝ ինչպես է Սիրիայի նախագահը մտնում շենք ու քայլում միջանցքով։ 


Տեսանյութն ուղեկցում է կարճ մեկնաբանությունը՝ «Կայունության առավոտ»։


Օրերս մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, թե Ասադն ու իր ընտանիքն ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների հնարավոր հարվածների ֆոնին տեղափոխվել են Թեհրան։

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։