The Weeknd-ը Սելենա Գոմեսի մասին երգելիս հուզվել է բեմի վրա. լրատվամիջոցներ (տեսանյութ)

14:54 • 15.04.18

Հայտնի կատարող The Weeknd-ը «Քոաչելա» երաժշտական փառատոնի ժամանակ ունեցած ելույթի ընթացքում երգ է կատարել նախկին ընկերուհու՝ երգչուհի Սելենա Գոմեսի մասին և հուզվել է:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 28-ամյա երգիչը կատարել է իր վերջին՝ My Dear Melancholy ալբոմից Call Out My Name երգը:

Թեև The Weeknd-ը չի հաստատել, որ երգը Գոմեսի մասին է, այնուհանդերձ՝ նրա երկրպագուները, վերլուծելով երգի բառերը, համոզված են, որ այն նվիրված է նախկին սիրուն:

Հայտնի է, որ զույգի սիրավեպը տևել է 10 ամիս ու ավարտվել Սելենա Գոմեսի՝ նախկին ընկերոջ՝ Ջասթին Բիբերի հետ անսպասելի վերամիավորմամբ:

 

Aww: A tear could be seen under his eye as he began the song by singing: 'Enjoy your privileged life 'cause I'm not gonna hold you through the night. We said our last goodbyes so let's just try to end it with a smile'

Ouch: Toward the end of the performance another tear could be seen rolling down his cheek

The Weeknd-ը Սելենա Գոմեսի մասին երգելիս հուզվել է բեմի վրա. լրատվամիջոցներ (տեսանյութ)