Coldplay-ը գլխավորել է «չսիրված» խմբերի լավագույն երգերի ցանկը
NME երաժշտական պորտալն առցանց քվեարկության հիման վրա կազմել է լավագույն հիթերի ցանկը, որոնք կատարում են «չսիրված» արևմտյան խմբերը:
Համացանցի օգտատերերի քվեարկության համաձայն՝ 13 երգից բաղկացած ցանկը գլխավորել է բրիտանական Coldplay խումբը՝ Viva La Vida երգով:
Ցանկում ներառվել են նաև The 1975 խումբը՝ Medicine երգով, նյու մետալի լեգենդ Limp Bizkit-ը՝ Rollin երգով, ABBA խումբը՝ Fernando երգով, Maroon 5-ը՝ This Love երգով, The Libertines-ը՝ Can't Stand Me Now երգով:
Ցանկում տեղ են գտել նաև Sugababes-ի Overload դեբյուտային սինգլը, Nickelback-ի How You Remind Me կատարումը, Razorlight-ի Golden Touch-ը, The Cure-ի Pictures Of You-ն, Oasis-ի Wonderwall-ը, Radiohead-ի Fake Plastic Tree-ն և The Smiths-ի This Charming Man-ը:










