Նատալի Պորտմանը տապալել է «հրեական Նոբելյան» մրցանակաբաշխությանը՝ հրաժարվելով մասնակցել
Ծագումով հրեա ամերիկացի դերասանուհի Նատալի Պորտմանը հրաժարվել է մասնակցել Genesis մրցանակաբաշխության արարողությանը, որն անվանում են «հրեական Նոբելյան մրցանակ», ինչի պատճառով և այն տապալվել է: Այս մասին ասվում է մրցանակաբաշխության կայքում:
Նշվում է, որ Պորտմանը չեղարկել է իր այցը Երուսաղեմ:
«Վերջին իրադարձություններն Իսրայելում շատ են տխրեցրել նրան, և նրա համար անհարմար կլինի մասնակցել որևէ հանրային միջոցառումների Իսրայելում», - ասել են դերասանուհու ներկայացուցիչները՝ հավելելով, որ Պորտմանը չի կարողանա «մաքուր խղճով մասնակցել միջոցառմանը»:
Հայտնի է, որ Պորտմանը Genesis-ի դափնեկիր է հայտարարվել նոյեմբերին: Նա խոստացել է ստացված մեկ միլիոն եվրո գումարը տրամադրել բարեգործությանը:
Մրցանակաբաշխության ղեկավարությունը ներողություն է խնդրել արարողության չեղարկման համար ու հայտնել, որ հարգում է Պորտմանի՝ Իսրայելի իշխանությունների քաղաքականության հետ չհամաձայնելու իրավունքը:
Մարտի վերջին հայտնի է դարձել, որ իսրայելցի զինվորները գնդակոծել են պաղեստինցիներին Գազայի հատվածում:










