Մահացել է Դիջեյ Ավիչին
Շվեդ երաժիշտ և պրոդյուսեր Թիմ Բերգլինգը, որն առավել հայտնի է որպես դիջեյ Ավիչի, մահացել է 28 տարեկան հասակում:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, երիտասարդ դիջեյին մահացած են հայտնաբերել Օմանում: «Խոր ցավով տեղեկացնում ենք Թիմ Բերգլինգի կորստի մասին: Ընտանիքի անդամները վշտի մեջ են, և մենք խնդրում ենք հարգել նրանց վիշտն ու մեկուսանալու ցանկությունը», - ասել է նրա ներկայացուցիչը:
Դիջեյ Ավիչին, ով համագործակցել է Մադոննայի և Coldplay խմբի հետ, ըստ DJ Magazine ամսագրի 2012 թվականի վարկանիշային աղյուսակի՝ դիջեյների թոփ 100-յակում զբաղեցնրել է 3-րդ տեղը:










