Լիբանանի բնակիչն արվեստի միջոցով կերպարանափոխում է փողոցները (լուսանկարներ)
Լիբանանի բնակիչ Մոխալադ Հաբիբն արվեստի միջոցով կերպարանափոխում է փողոցները՝ դրական լիցքեր հաղորդելով ոչ միայն անցորդներին, որոնք ականատես են լինում նրա գործողություններին, այլ նաև համացանցի օգտատերերին, որոնց հետ նա լուսանկարների միջոցով կիսվում է իր արվեստով:
«Սիրում եմ նկարել ոչ ստանդարտ ձևով՝ ավելի հետաքրքիր արվեստ ստեղծելու համար: Սա իրական պատկերներ են իմ երկրից՝ Լիբանանից, որոնք ես համադրեցի իմ նկարների հետ՝ տխրությունից երջանկություն ստեղծելու համար », - ասել է Հաբիբը:
Ստորև ներկայացնում ենք Հաբիբի յուրօրինակ աշխատանքները, որոնք հրապարակվել են Bored Panda կայքում:

















