Կաննի 71-րդ կինոփառատոնի աստղերը՝ կարմիր գորգին (լուսանկարներ)
Ֆրանսիայում նախօրեին մեկնարկել է Կաննի 71-րդ կինոփառատոնը: «Ոսկե արմավենու ճյուղ»-ի համար պայքարելու է ավելի քան 20 ֆիլմ: Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն է ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը, որն էլ բացել է փառատոնն ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ միասին: Ընդհանուր առմամբ, ժյուրիի կազմում ընդգրկվել է 5 կին և 4 տղամարդ՝ 5 մայրցամաքից։
Ինչպես նշում է Associated Press գործակալությունը, կարմիր գորգով անցած հոլիվուդյան դերասանները հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում՝ աչքի ընկնելով իրենց նրբագեղ և ոճային կերպարներով:
Նշվում է, որ կարմիր գորգի համար ամերիկացի դերասանուհի Ջուլիանա Մուրն ընտրել է շքեղ ալ կարմիր Givenchy զգեստ, իսկ Victoria's Secret-ի մոդել Ռոմի Սթրեյդը՝ բաց լանջաբացվածքով արծաթագույն զգեստ:
Միջոցառման ժամանակ աչքի է ընկել նաև բյութի բլոգեր Կամիլա Կոելյոն. նա բաց մեջքով և երկար քողով սև զգեստ է կրել: Սև զգեստ է ընտրել նաև թոփ մոդել Ջորջիա Մեյ Ջագերը, իսկ ֆրանսիացի դերասանուհի Ֆրեդերիկ Բելը երկար նուրբ զգեստ է նախընտրել:
Մարտին Սկորսեզե և Քեյթ Բլանշետ

Ջուլիանա Մուր

Բարբարա Մայեր

Ջորջիա Մեյ Ջագեր

Ռոմի Սթրեյդ

Կամիլա Կոելյո

Ֆրեդերիկ Բել

Քրիստեն Սթյուարտ


Քեյթ Բլանշետ



Պենելոպա Կրուսը և Խավիեր Բարդեմը


Պենելոպա Կրուս


Մարտին Սկորսեզե












