Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ 2018»–ի եզրափակիչ փուլ
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կայացավ «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Եզրափակիչ անցնելու համար պայքարեցին 19 երկիր։ Առաջին կիսաեզրափակիչի արդյունքներով եզրափակչում են Ավստրիան, Էստոնիան, Իսրայելը, Կիպրոսը, Լիտվան, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան և Իռլանդիան։
Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանը չանցավ եզրափակիչ փուլ: Սևակ Խանաղյանի հետ բեմում ելույթ ունեցան 5 բեք-վոկալիստ, որոնց անձամբ Սևակն է ընտրել։ Նրանք են՝ Մնաց Խանաղյանը, Սևակ Մուսախանյանը, Մոնիկա Մանուչարովան, Ջուլիետա Գրիգորյանը և Արևիկ Գրիգորյանը։ Սևակն առաջին անգամ մրցույթին ներկայացրեց ամբողջությամբ հայալեզու երգ` «Քամին»։
Նշենք, որ մայիսի 10–ին կկայանա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, իսկ 12–ին` եզրափակիչը։










