Կենդանիների ու բույսերի ֆիգուրներ՝ թղթի մանր կտորներից (լուսանկարներ)

08:40 • 10.05.18

Բրիտանուհի Լիզա Լլոյդը վերջին 18 տարվա ընթացքում աշխատել է որպես անիմատոր, երաժշտական տեսահոլովակներ պատրաստել ու եղել Լոնդոնում տեղակայված անիմացիոն ընկերության կրեատիվ տնօրենը:

Մի օր նա հասկացել է, որ սիրելի աշխատանքից զատ՝ իրեն հոբբի է հարկավոր, որևէ զբաղմունք, որը թույլ կտա իրեն անջատել համակարգիչը, հանգստանալ և ստեղծագործել:

«6 տարի առաջ սկսեցի թղթից ֆիգուրներ պատրաստել. թղթի հետ աշխատելը հանգստացնում է և նման է մեդիտացիայի», - պատմել է կինը:

Լլոյդի խոսքով՝ մի ֆիգուր պատրաստելու համար իրենից պահանջվում է մոտ 5 օր և թղթի հարյուրավոր կտորներ, որոնք ինքը կտրատում է ձեռքով:

Ստորև ներկայացնում ենք համբերատար կնոջ աշխատանքները`կենդանիների և բույսերի ֆիգուրներ, որոնք հրապարակվել են Bored Panda կայքում:

 

 

Կենդանիների ու բույսերի ֆիգուրներ՝ թղթի մանր կտորներից (լուսանկարներ)