Իրինա Շեյքն ու Ջուլիանա Մուրը՝ Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում «Յոմեդին» ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)

13:23 • 10.05.18

Նախօրեին Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում կայացել է եգիպտացի ռեժիսոր Աբու Բաքր Շաուկիի «Յոմեդին» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է Եգիպտոսում մի բորոտի մասին և ներկայացվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ֆիլմի ցուցադրությունից առաջ կարմիր գորգին աչքի են ընկել բազմաթիվ աստղեր, մասնավորապես՝ ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը և ամերիկացի դերասանուհի Ջուլիանա Մուրը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ գեղեցկուհիները սև զգեստներ են կրել: Շեյքը բաց լանջաբացվածքով և ներքևի հատվածում շերտավորված զգեստ է կրել, իսկ Մուրն ավելի համեստ, նեղ և երկար զգեստ է նախընտրել:

Նշվում է, որ կանանց կերպարները համալրվել են նրբաճաշակ աքսեսուարներով, որոնք ավելի արտահայտիչ են դարձրել նրանց արտաքինը և ընդգծել նրանց յուրօրինակ ոճը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի 71-րդ կինոփառատոնը: «Ոսկե արմավենու ճյուղ»-ի համար պայքարելու է ավելի քան 20 ֆիլմ: Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն է ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը, որն էլ բացել է փառատոնն ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ միասին:

Ավելի վաղ լրատվամիջոցներն անդրադարձել են կինոփառատնի բացման արարողությանը՝ հրապարակելով կարմիր գորգով անցած աստղերի լուսանկարները:

 

 

 

  

  

  

 

 

Իրինա Շեյքն ու Ջուլիանա Մուրը՝ Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում «Յոմեդին» ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)