Ջիջի Հադիդի տպավորիչ կերպարը գերել է համացանցի օգտատերերին (լուսանկարներ)
Ամերիկուհի սուպերմոդել Ջիջի Հադիդը մայիսի 7-ին այցելել է Met Gala ամենամյա միջոցառմանը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, միջոցառմանն այցելելու համար հայտնի մոդելը շատ տպավորիչ կերպար և հանդերձանք էր ընտրել: Լուսանկարներ հրապարակվել էին նրա ինստագրամյան էջում, որտեղ միլիոնավոր «լայքեր» են հավաքել:
Հադիդը երկայնափեշ զգեստ էր կրում՝ ազդրի մասում երկար բացվածքով: Ընդհանուր կերպարը մոդելը լրացրել է խոշոր ականջօղերով և արտահայտիչ դիմահարդարմամբ:












