Ռոբերտ Դաունի կրտսերը «Սարդ մարդը. Տունդարձ» ֆիլմում 15 րոպե հայտնվելու համար 10 միլիոն դոլար հոնորար է ստացել

13:28 • 11.05.18

Ամերիկացի դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը «Սարդ մարդը. Տունդարձ» ֆիլմում 15 րոպե հայտնվելու համար 10 միլիոն դոլար հոնորար է ստացել ֆիլմի ստեղծողներից: Այս մասին տեղեկացնում է Variety-ն:

Աղբյուրը հրապարակել է դերասանների՝ վերջին տարիների ամենաբարձր աշխատավարձերի վարկանիշը, որում Ռոբերտ Դաունի կրտսերը կիսել է յոթերորդ հորիզոնականը Սանդրա Բուլոքի, Լեոնարդո Դի Կապրիոյի, Քևին Հարթի և Քրիս Փրաթի հետ:

Variety-ի հաշվարկների համաձայն՝ ամենաբարձր հոնորարը՝ 25 մլն դոլար, սպասվում է Դենիել Քրեյգին՝ գործակալ Բոնդի մասին հաջորդ ֆիլմի համար, որն էկրաններ դուրս կգա 2019 թվականին:

Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Դուեյն Ջոնսոնը, որը 22 մլն դոլար կստանա հաջորդ ֆիլմի համար: Եռյակը եզրափակել է Վին Դիզելը՝ 20 մլն դոլար հոնորարով:

Ռոբերտ Դաունի կրտսերը «Սարդ մարդը. Տունդարձ» ֆիլմում 15 րոպե հայտնվելու համար 10 միլիոն դոլար հոնորար է ստացել