Ռուսաստանը չի անցել «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլ
Ռուսաստանը չի անցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ։ Մայիսի 10-ին կայացած «Եվրատեսիլ»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով՝ եզրափակիչ են անցել Սերբիան, Մոլդովան, Հունգարիան, Ուկրաինան, Շվեդիան, Ավստրալիան, Նորվեգիան, Դանիան, Սլովենիան և Նիդեռլանդները, գրում է gazeta.ru-ն։
Ռուսաստանը ներկայացրել է Յուլյա Սամոյլովան՝ «I Won't Break» երգով։
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն այս տարի անցկացվում է Պորտուգալիայում։ Մայիսի 8-ին կայացած առաջին կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով՝ եզրափակիչ են անցել Ավստրիան, Էստոնիան, Կիպրոսը, Լիտվան, Իսրայելը, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան և Իռլանդիան։ Հայաստանը չի անցել եզրափակիչ փուլ։ Մեր երկիրը ներկայացնում էր Սևակ Խանաղյանը։










