Մահացել է Frightened Rabbit ռոք-խմբի 36-ամյա մեներգիչը

22:24 • 11.05.18

Մահացել է շոտլանդական Frightened Rabbit ռոք-խմբի 36-ամյա մեներգիչ Սքոթ Հաթչիսոնը:

Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, ոստիկանությունը երաժշտին խեղդված է հայտնաբերել Էգդար նավահանգստի նավամատույցի մոտակայքում: Մինչ այդ նա երկու օր անհետ կորած էր համարվում:

Վերջինս դուրս էր եկել Էդինբուրգի մոտակա քաղաքի հյուրանոցից և չէր վերադարձել: Մահվան հստակ պատճառները դեռևս չեն նշվում:

Սքոթ Հաթչիսոնն ավելի վաղ հայտնել էր, որ փորձում է հաղթահարել ընկճախտը, իսկ մահից առաջ Twitter-ում հրաժեշտի մի քանի հաղորդագրություն էր գրել. «Գրկե՛ք սիրելիներին» և «Ես գնացի, շնորհակալություն»:

Գրառումների ֆոնին նրա անհետացումն անմիջապես մտահոգել էր ընտանիքի անդամներին:

Երգչի հարազատներին ցավակցություն է հայտնել Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը:  

 

Մահացել է Frightened Rabbit ռոք-խմբի 36-ամյա մեներգիչը