Իրինա Շեյքը, Էմբեր Հերդը և այլ աստղեր՝ Քրիստոֆ Օնորեի ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)
Իրինա Շեյքը, Էմբեր Հերդը և այլ աստղեր ներկա են գտնվել Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմի պրեմիերաներին:
Մայիսի 10-ին Փառատոների և կոնգրեսների պալատում ցուցադրվել է ֆրանսիացի ռեժիսոր Քրիստոֆ Օնորեի «Հաճույք, սեր և արագ վազք» ֆիլմը: Ամբողջ աշխարհից ժամանած կինոքննադատներից բացի՝ ֆիլմի պրեմիերային ներկա են եղել նաև Իրինա Շեյքը, Ստելա Մաքսվելը և այլ աստղեր:
Talter.ru-ն ֆոտոշարք է ներկայացրել՝ առաջարկելով տեսնել, թե ինչ զգեստներով են աստղերը ներկայացել ֆիլմի պրեմիերային:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի 71-րդ կինոփառատոնը: «Ոսկե արմավենու ճյուղ»-ի համար պայքարելու է ավելի քան 20 ֆիլմ: Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն է ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը, որն էլ բացել է փառատոնն ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ միասին:
Իրինա Շեյք

Էմբեր Հերդ


Լյուպիտա Նիոնգո


Ստելա Մաքսվել


Պետրա Նեմցովա

Ժոզեֆին Սքրիվեր

Ֆրեդերիկ Բել

Արայա Ալբերտա Հարգեյթ


Թիլան Բլոնդո

Կյարա Մաստրոյանի

Իրիս Միտենար











