Նաոմի Քեմփբելը և Նատալյա Վոդյանովան՝ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)
Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնն աչքի է ընկնում ոչ միայն հետաքրքիր ֆիլմացանկով, այլ նաև դերասանների ու միջոցառման հյուրերի շքեղ զգեստներով և յուրահատուկ ոճով:
Ինչպես նշում է Tatler.ru-ն, միջոցառման ժամանակ կարմիր գորգին փայլել է Նաոմի Քեմփբելը Dolce&Gabbana զգեստով ու յուրահատուկ աքսեսուարներով, իսկ Նատալյա Վոդյանովան երկար ոսկեգույն զգեստ է ընտրել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի 71-րդ կինոփառատոնը: «Ոսկե արմավենու ճյուղ»-ի համար պայքարելու է ավելի քան 20 ֆիլմ: Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն է ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը, որն էլ բացել է փառատոնն ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ միասին: Ընդհանուր առմամբ, ժյուրիի կազմում ընդգրկվել է 5 կին և 4 տղամարդ՝ 5 մայրցամաքից։















