Էլվիս Փրեսլիի ժամացույցն աճուրդով վաճառվել է 18 անգամ ավելի թանկ գնով, քան նախատեսվում էր (լուսանկար)

23:48 • 14.05.18

Ամերիկացի երաժիշտ Էլվիս Փրեսլիին պատկանած ադամանդապատ   ժամացույցը, որն արտադրվել է 1960-ին, 1.812 մլն շվեյցարական ֆրանկով վաճառվել է Phillips աճուրդի տան կողմից:

Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն, աճուրդի տան տվյալներով՝ գործարքի գինը 18 անգամ գերազանցել է առավելագույն նախնական գնահատականը, որը կազմում էր 50-100 հազար ֆրանկ:

Վաճառքի հանված իրը ռեկորդ է սահմանել Omega ապրանքանիշի ժամացույցների շրջանում:

Սպիտակ 18 կարատանոց ոսկուց պատրաստված Omega ժամացույցը՝ Tiffany մակնշմամբ, Փրեսլիին նվիրել է RCA Records ձայնագրման ստուդիան, երբ նրա սկավառակների վաճառքի քանակը հասել էր 75 մլն-ի շեմին: Արդյունքում երաժիշտն այն նվիրել է ներկայիս տիրոջ հորեղբորը՝ փոխարինելով այն նույնպես ադամանդապատ Hamilton ժամացույցի հետ:

Էլվիս Փրեսլիի ժամացույցն աճուրդով վաճառվել է 18 անգամ ավելի թանկ գնով, քան նախատեսվում էր (լուսանկար)