Շառլ Ազնավուրը դուրս է գրվել հիվանդանոցից

12:07 • 15.05.18

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը դուրս է գրվել հիվանդանոցից: Այդ մասին հայտնում է France Info գործակալությունը:

Օրերս հաղորդվել էր, որ Ազնավուրը շտապ հոսպիտալացվել է Ֆրանսիայում՝ ձեռքը կոտրելու պատճառով: 93-ամյա երգիչն ընկել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող իր տանը և կոտրել ձեռքը:

Բժիշկները նշել են, որ Ազնավուրի մոտ կա ուսոսկրի ճաք, նրա կյանքին ոչինչ չի սպառնում:

Բժիշկը բեկակալ է դրել շանսոնյեի ձախ ուսին: Ազնավուրը պետք է այն կրի մինչև մայիսի վերջ:

Ճապոնիայում և Ուզբեկստանում երգչի՝ այս ամիս կայանալիք համերգները հետաձգվել են:

Շառլ Ազնավուրը վերսկսելու է իր շրջագայությունը հունիսի 5-ին:


Ապրիլին հաղորդվել էր, որ Ազնավուրը հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգում։ 93-ամյա շանսոնյեի ինքնազգացողությունը վատացել էր համերգի փորձի ժամանակ: Երգչի համար շտապօգնություն է կանչվել, որից հետո «Օկտյաբրսկի» համերգասրահում նախատեսված համերգը հետաձգվել է մեկնարկից մեկ ժամ առաջ:

 

Շառլ Ազնավուրը դուրս է գրվել հիվանդանոցից