Կակաչի ծնունդը, ծաղկումը և մահը՝ նորզելանդացի նկարչուհու աշխատանքներում (լուսանկարներ)
Վերջերս նորզելանդացի նկարչուհի Դենիս Ռամսեյը համացանցի օգտատերերի հետ կիսվել է իր նոր աշխատանքներով, որոնցում ներկայացրել է կակաչի ծնունդը, կյանքը և մահը: Ուշագրավ շարքը հրապարակվել է Bored Panda կայքում:
Կնոջ խոսքով՝ ինքը սկսել է ծաղիկներ նկարել 6 տարի առաջ՝ հիմնականում ջրաներկով:
«Իմ նկարներն աշխարհայացքի, կանանց իրավունքների կամ կլիմայի վերաբերյալ քննարկումներ չեն առաջացնում… Եթե դրանք խոսում են որևէ բանի մասին, ապա դա բնության գովքն է և բնության գեղեցկությունը, որն իսկապես անչափ զարմացնում է ինձ», - ասել է նկարչուհին։
Ռամսեյը նշել է, որ այս նկարների միջոցով ինքը փորձել է ցույց տալ կակաչի ծնունդը, ծաղկումը, գեղեցկության կորուստը և մահը:
«Սա նման է մարդու կյանքի ցիկլին», - նշել է նա՝ պարզաբանելով, որ նկարներն անելու համար իրեն պահանջվել է 18 ամիս:



















