Արագորնը կդառնա «Մատանիների տիրակալը» սերիալի գլխավոր հերոսը. Film
Amazon ընկերությունն Արագորն թագավորին «Մատանիների տիրակալը» սերիալի առաջին եթերաշրջանի գլխավոր հերոս է ընտրել: Այս մասին հայտնում է Film պորտալը՝ հղում անելով իր աղբյուրին:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ սերիալի առաջին եթերաշրջանի սյուժեն կենտրոնացած կլինի Արագորնի վաղ տարիների վրա:
Նշվում է, որ Amazon-ը դեռ չի հաստատել կամ մեկնաբանել այս պնդումը:
Ինչպես արդեն հայտնել է Tert.am-ը, ամերիկյան Amazon ծառայության սերիալը, որը կնկարահանվի անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքիենի «Մատանիների տիրակալը» վեպի հիման վրա, կդառնա ամենաթանկարժեքը հեռուստատեսության պատմության մեջ:
Ֆանտաստիկ ժանրի ֆիլմաշարի նոր էկրանավորման իրավունքը Amazon-ը ձեռք է բերել 250 մլն դոլարով: Եվս 250 մլն ծառայությանն անհրաժեշտ կլինի սերիալի երկու եթերաշրջանի ստեղծման և մարքեթինգի համար:










