Իտալուհին ուշագրավ տեսարաններ է պատկերում սուրճի և թեյի միջոցով (լուսանկարներ)

09:03 • 17.05.18

Սնունդն ու ըմպելիքները նախատեսված են սնվելու և հաճույք ստանալու համար, սակայն ոմանց հաջողվում է այլ կիրառություններ գտնել դրանց համար:

Այսպես, 29-ամյա իտալուհի Ջուլիա Բեռնարդելլին անհավանական տեսարաններ է պատկերում՝ օգտագործելով նախաճաշից մնացած սուրճը և թեյը, երբեմն նաև՝ պաղպաղակը: Նա կիսվում է իր աշխատանքի արդյունքներով Instagram-ում, որտեղ արդեն ավելի քան 83 հազար հետևորդ ունի:

Ինչպես նշում է Bored Panda-ն, Ջուլիան աշխատում է հիմնականում սուրճով: Նա օգտագործում է այն՝ նկարելով գդալի կամ այլ հարմար իրերի միջոցով, որոնք գտնվում են ձեռքի տակ:

Աղջկա խոսքով՝ ինքը երբեք նախապես չի պլանավորում, թե ինչ է նկարելու, և նախընտրում է վրձին չօգտագործել:

«Ես որոշեցի փոխարինել վրձինը նրանով, ինչ բնությունն է առաջարկում՝ տերևներ, մրգերի կեղև կամ պարզապես ուտելիք», - պատմել է նա:

 

 

 

Իտալուհին ուշագրավ տեսարաններ է պատկերում սուրճի և թեյի միջոցով (լուսանկարներ)