Հազարավոր իսլանդացիներ կոչ են արել բոյկոտել «Եվրատեսիլ-2019»-ը՝ Գազայում իրավիճակի պատճառով
Իսլանդիայի 17 հազար բնակիչ (բնակչության 4,8 տոկոսը) կոչ է արել պետական RUV հեռուստաընկերությանը չմասնակցել «Եվրատեսիլ-2019» մրցույթին, որն անց է կացվելու Իսրայելում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բացատրվում է, որ պատճառը Գազայի հատվածում ցուցարարների ուղղությամբ իսրայելցի զինվորականների կրակ բացելն է:
RUV հեռուստաընկերության ղեկավարությունը հայտնել է, որ ոչ մի որոշում դեռ չկա, բայց Իսրայելի հետ կապված իրավիճակը կարող է ազդել որոշման կայացման վրա:
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում բողոքի ցույցեր են սկսվել երկուշաբթի՝ Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխման պատճառով: Իսրայելցի զինվորականները կրակ են բացել բողոքի ակցիաների մասնակիցների ուղղությամբ: Վերջին տվյալներով՝ սպանվել է 61 պաղեստինցի: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել:










