Ճապոնացին գերիրական դիմանկարներ է ստեղծում, որոնք անհնար է տարբերել լուսանկարներից (լուսանկարներ)

09:13 • 17.05.18

Ճապոնացի նկարիչ Կեյ Միենոն ավելի քան 10 տարի զբաղվում է պրոֆեսիոնալ նկարչությամբ: 33-ամյա նկարիչը մասնագիտացել է հիպերռեալիզմի մեջ, և աշխատանքի ժամանակ նա հիմնականում յուղաներկ է օգտագործում:

Ինչպես նշում է Bored Panda-ն, վերջերս Կեյը գրառում է արել Twitter-ում՝ կիսվելով գետի ջրերում պառկած երիտասարդ կնոջ դիմանկարով: Վարպետի հետևորդներին ցնցել է այն փաստը, որ այս կնոջ կերպարը ծնվել է նկարչի երևակայության մեջ. սա իրական մարդու դիմանկար չէ:

Ստորև ներկայացնում ենք Կեյի աշխատանքները, որոնք գրեթե անհնար է տարբերել լուսանկարներից.

 

 

Ճապոնացին գերիրական դիմանկարներ է ստեղծում, որոնք անհնար է տարբերել լուսանկարներից (լուսանկարներ)