Նատալյա Օրեյրոն երեք լեզվով երգ է ներկայացրել ԱԱ 2018-ին ընդառաջ (տեսանյութ)

20:54 • 18.05.18

Ուրուգվայցի երգչուհի և դերասանուհի Նատալյա Օրեյրոն տեսահոլովակ է նկարահանել Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ, որն անցկացվելու է Ռուսաստանում հունիսի 14-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, United by Love ստեղծագործությունը երգչուհին կատարել է երեք լեզվով՝ իսպաներեն, անգլերեն և ռուսերեն:

Երգի ստեղծման աշխատանքներին մասնակցել են պրոդյուսերներ Էտորե Գրենչին և Դիեգո Կորդոբան:

ԱԱ 2018-ի շրջանակներում հանդիպումներն անցկացվելու են ՌԴ 11 քաղաքի 12 մարզադաշտում:

 

Նատալյա Օրեյրոն երեք լեզվով երգ է ներկայացրել ԱԱ 2018-ին ընդառաջ (տեսանյութ)