Ալեք Բոլդուինը 5-րդ անգամ հայր է դարձել

13:16 • 18.05.18

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը հինգերորդ անգամ հայր է դարձել: 60-ամյա Բոլդուինն իր կնոջ՝ Հիլարի Թոմասի և նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել Instagram-ում:

Ինչպես նշում է Life-ը, դերասանի ընտանիքում սպասվող համալրման մասին հայտնի էր դարձել անցած տարվա նոյեմբերին: Տղան դարձել է զույգի չորրորդ համատեղ երեխան: Բոլդուինը դուստր ունի ամերիկացի դերասանուհի Քիմ Բեյսինգերից:

 

 

Ալեք Բոլդուինը 5-րդ անգամ հայր է դարձել