Միլա Յովովիչը, Ադրիանա Լիման և այլք՝ Կաննում «Այրվողը» ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)
Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացել է հարավկորեացի ռեժիսոր Լի Չհան Դոնի «Այրվողը» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացվել է այս տարվա հիմնական մրցույթում:
Ինչպես նշում է Tatler-ը, ֆիլմը պատմում է առաքիչի մասին, որը հանդիպում է ծանոթ աղջկա ու խնամում նրա կատվին, երբ նա ճանապարհորդության է մեկնում Աֆրիկա: Աղջկա վերադարձից հետո երիտասարդի կյանքը փոխվում է. նա զգում է, որ շուտով ինչ-որ ահավոր բան տեղի կունենա:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիլմի պրեմիերան կայացել է Փառատոների պալատում, և կարմիր գորգին աչքի են ընկել Միլա Յովովիչը, Ադրիանա Լիման, Պետրա Նեմկովան, այլք։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում անցկացվում է Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնը: «Ոսկե արմավենու ճյուղ»-ի համար պայքարում է է ավելի քան 20 ֆիլմ: Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն է ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը, որն էլ բացել է փառատոնն ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ միասին: Ընդհանուր առմամբ, ժյուրիի կազմում ընդգրկվել է 5 կին և 4 տղամարդ՝ 5 մայրցամաքից։
Միլա Յովովիչ

Ադրիանա Լիմա

Իզաբել Գուլար

Կրիստինա Ռոմանովան և Վիկտորյա Լոպիրյովան

Ջուլիա Ռեստուան-Ռոյտֆելդ

Բարբարա Պալվին

Պետրա Նեմկովա

Թոնի Գարն

Սինդի Բրունա











