Մայքլ Ջեքսոնի ժառանգորդները դատի են տվել ABC հեռուստաալիքին և Disney-ին՝ արտիստի երգերի պատճառով
Փոփ երգի արքա Մայքլ Ջեքսոնի ժառանգորդները դատի են տվել ABC հեռուստաալիքին և Disney ընկերությանը արտիստի երգերի պատճառով:
Fox News-ի փոխանցմամբ՝ հայցվորների կարծիքով՝ փոփ աստղի ստեղծագործություններն ու տեսահոլովակներն անօրինաբար օգտագործվել են «Վերջին օրեր» վավերագրական ֆիլմում:
Ֆիլմի հեռարձակումը տեղի է ունեցել մայիսի 24-ին, որը դիտել են 5.6 մլն հանդիսական: Երգչի ժառանգները հայտարարում են, որ անօրինական կերպով օգտագործվել են Billie Jean, Thriller և Black or White երգերը, ինչպես նաև այլ նյութեր:
«Ինչպես և «Դիսնեյը», մենք նույնպես ապրում ենք ինտելեկտուալ սեփականության հաշվին: Սակայն չգիտես ինչու «Դիսնեյում» որոշել են, որ կարող են անվճար վերցնել ամենաարժեքավորը, ինչ մենք ունենք», նշում են բողոքողները, որոնց խոսքով՝ շուրջ 30 խախտում է տեղի ունեցել ֆիլմի ստեղծողների կողմից:










