Ռուսաստանում Ջոնի Դեփը գումարի դիմաց հանդիպել է իր երկրպագուների հետ. «Комсомольская правда»
Ամերիկացի դերասան ու երաժիշտ Ջոնի Դեփը, որը Ռուասատան էր ժամանել Hollywood Vampires խմբի շրջագայության շրջանակում, Մոսկվայում վճարովի հանդիպումներ է անցկացրել իր երկրպագուների հետ: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ կարճատև հանդիպման համար Դեպը 1.000 դոլար է պահանջել յուրաքանչյուր երկրպագուից: Դերասանի արտասովոր առաջարկն ընդունել է 40 երկրպագու, և այս կերպ նա հսկայական գումար է վաստակել:
Նշվում է, որ լրագրողները զրուցել են դերասանի հետ շփում ունեցած երկրպագուներից մեկի՝ գործարար Անաստասիա Նիյազգուլովայի հետ:
«Մտա սենյակ: Եվ այդ պահին ուժեղ հուզմունքից փոքր ամնեզիա ունեցա: Ռուսերեն նման մի բան ասացի Դեփին. «Ահա և դու, իմ սիրելի: Միայն քեզ համար եմ եկել այստեղ»: Մենք գրկախառնվեցինք, և Ջոնի Դեփը թեթևակի համբուրեց իմ այտը: Մի քանի լուսանկար արեցի, այնուհետև նա շրջվեց ու սկսեց ուշադիր զննել իմ դեմքը: Նույնիսկ անհարմար զգացի ինձ: Հետո հարցրի անգլերեն՝ ինչպես է նա, և նա պատասխանեց. «Օ, շնորհակալություն, ամեն ինչ հրաշալի է: Դո՞ւ ինչպես ես»,- վերհիշել է կինը դերասանի հետ հանդիպումը:
Նիյազգուլովայի խոսքով՝ իրենք մի քիչ էլ են շփվել, այնուհետև Դեփը ռուսերեն շնորհակալություն է հայտնել, և ինքը նույնպես պատասխանել է ռուսերեն: Կինն ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ հանդիպումը չափազանց կարճ է տևել:
Դեփը ելույթ է ունեցել Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում Hollywood Vampires խմբի կազմում՝ երգիչ Էլիս Կուպերի ու Aerosmith խմբի կիթառահար Ջո Փերիի հետ:
Մոսկվայում Դեփը խոստովանել է, որ հավանում է ռուս աղջիկներին՝ «դեմքի գեղեցիկ սլավոնական ձևի ու աչքերի մեջ երևացող հազարավոր տարիների մշակույթի» համար: Նա նաև նշել է, որ «այս գեղեցիկ ու հրաշալի աղջիկների աչքերում ուժեղ ձգողականություն կա»:










