Հարվի Վայնշտեյնի դեմ դատը կսկսվի հունիսի 5-ին

12:59 • 01.06.18

Մանհեթենի դատարանը հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի գործը կքննի հունիսի հինգին: Այս մասին հայտնում է Deadline-ը:

Նշվում է, որ սկզբում նախատեսվում էր դատական նիստն անցկացնել հուլիսի 30-ին, սակայն ավելի ուշ ամսաթիվը փոխվել է:

Մանհեթենի դատարանի հայտարարությունում ասվում է, որ առաջիկա լսման ժամանակ Վայնշտեյնը կարող է պահանջել անմեղ ճանաչել իրեն:

Ավելի վաղ պրոդյուսերի փաստաբան Բեն Բրեֆմանը նշել է, որ Վայնշտեյնը կհերքի իր մեղքը:

Հիշեցնենք, որ երեկ Մանհեթենի դատարանի մեծ ժյուրին բռնաբարության մեղադրանք է ներկայացրել Հարվի Վայնշտեյնին:

Մայիսի 25-ին Հարվի Վայնշտեյնը ձերբակալվել էր՝ Նյու Յորքի ոստիկանական բաժանմունք ինքնակամ ներկայանալուց հետո: Ընդհանուր առմամբ, 2017 թվականի հոկտեմբերից ի վեր ավելի քան 70 կին նրան մեղադրել է սեռական բռնությունների ու բռնաբարությունների համար։

Հարվի Վայնշտեյնի դեմ դատը կսկսվի հունիսի 5-ին