Ջոան Ռոուոլինգը սցենար է գրում «Գերբնական գազանների» 3-րդ մասի համար
Բրիտանացի վիպասանուհի Ջոան Ռոուլինգը շարունակություն է գրում «Գերբնական գազաններ ու որտեղ են նրանք բնակվում» պատմության համար, որը կդառնա երրորդը:
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, «Հարի Փոթերի» հեղինակն այս մասին հայտարարել է իր կայքում առցանց հարցազրույցի ժամանակ:
«Ես նոր եմ ավարտել Գելբրեյթի շարքի 4-րդ վեպը, որն ստացել է «Մահաբեր սպիտակ» անվանումը և այժմ սցենար եմ գրում «Գերբնական գազաններ 3»-ի համար», - նշել է վիպասանուհին:
Ռոուլինգը հայտնել է նաև, որ սցենարն ավարտելուն պես մտադիր է նոր գիրք հեղինակել երեխաների համար:
«Գերբնական գազաններ ու որտեղ են նրանք բնակվում» ֆիլմաշարի երկրորդ մասի թողարկումը նախատեսված է 2018-ի նոյեմբերին:










