Նիկոլ Քիդմանը պատմել է կորցրած 2 երեխայի մասին (լուսանկարներ)

15:57 • 02.06.18

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նիկոլ Քիդմանը բրիտանական Tatler ամսագրին տված հարցազրույցում պատմել է ոչ միայն ստեղծագործական ծրագրերի, այլև կյանքի  տխուր պահերի մասին:

Շիկահեր գեղեցկուհին անկեղծորեն պատմել է դերասան Թոմ Քրուզի հետ ամուսնության ընթացքում ունեցած երկու վիժման ու չծնված երեխաներին կորցնելու դեպքերի մասին:

Քիդմանի խոսքով՝ 23 տարեկանում՝ Քրուզի հետ ամուսնությունից կարճ ժամանակ անց, իր մոտ արտարգանդային հղիություն է եղել, իսկ դրանից 10 տարի անց՝ դերասանի հետ ամուսնալուծությունից առաջ, տեղի է ունեցել երկրորդ վիժումը:

«Ինձ ծանոթ է այդ կորստի տխրությունը, որն անընդհատ հոգիդ տանջում է: Սովորաբար, երեխայի կորստի մասին չեն խոսում, քանի որ դա կնոջ համար մեծ ցավ է»,-նշել է հոլիվուդյան գեղեցկուհին:

Նա մանրամասնել է, որ կարողացել է այդ ցավը հաղթահարել, երբ առաջին անգամ երեխա է ունեցել:  Քիդմանը հավելել է, որ իր բոլոր կինոնվաճումների համար պարտական է երեխաներին:

Հիշեցնենք, որ դերասանուհին ունի երկու որդեգիր և երկու կենսաբանական երեխա:

 

 

Նիկոլ Քիդմանը պատմել է կորցրած 2 երեխայի մասին (լուսանկարներ)