Թոմ Քրուզը պարաշյուտով էքստրեմալ ցատկեր է կատարել հանուն նոր ֆիլմի (տեսանյութ)
Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը պարաշյուտով մի շարք էքստրեմալ ցատկեր է կատարել «Առաքելությունն անիրագործելի է. Հետևանքներ» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ:
Ինչպես նշում է lenta.ru-ն, էքստրեմալ կադրերը հրապարակվել են Paramount Pictures կինոընկերության յութուբյան ալիքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ դերասանը մի քանի երեկո շարունակ ցատկել է 7 կմ բարձրության վրա գտնվող ինքնաթիռից: Ինչ վերաբերում է պարաշյուտին, ապա Քրուզն այն բացել է գետնից 600 մ բարձրության վրա:
Հավելենք, որ 55-ամյա դերասանը նկարահանվում է մարտաֆիլմերում ու էքստրեմալ հնարքների մեծ մասն ինքնուրույն է կատարում:










