Business Insider-ն անդրադարձել է Լեդի Գագայի, Ջոնի Դեփի ու այլ աստղերի համար կոշիկ ստեղծող Գարի Կազանչյանին (տեսանյութ)
Business Insider կայքն ուշագրավ տեսանյութով անդրադարձել է հայազգի կոշկագործ Գարի Կազանչյանին, որի հաճախորդների ցանկում կան բազմաթիվ համաշխարհային աստղեր՝ Լեգի Գագա, Ջոնի Դեփ, Բրիթնի Սփիրս, Ֆերջի, Օփրա Ուինֆրի, այլք:
Հայտնի է, որ Կազանչյանը նրանց համար կարում է արտասովոր ու բացառիկ կոշիկներ, որոնք անմիջապես կրողին առանձնացնում են շրջապատից:
Աղբյուրը մանրամասնում է, որ անդրադարձի հերոսը Լոս Անջելեսում հիմնել է Andre No.1 կոշիկի բրենդը, որը մասնագիտացել է հատուկ պատվերով նմուշների կարման ոլորտում:
Կազանչյանի համոզմամբ՝ հատուկ պատվերով կարված կոշիկն ուղղակի անհամեմատելի է խանութում վաճառվող կոշիկների հետ, քանի որ այն շատ հարմար է ու ձեռնոցի կամ գուլպայի պես է նստում մարմնին:










