Հարուկի Մուրակամին ռադիոհաղորդավար կդառնա
Համաշխարհային ճանաչում ունեցող ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին շուտով կզբաղվի ռադիոհաղորդավարությամբ, հայտնում է life.ru-ն՝ մանրամասնելով, որ նա կվարի երաժշտական հաղորդում:
Tokyo FM-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Մուրակամին հաղորդման ժամանակ հեռարձակելու է այն երգերն ու մեղեդիները, որոնք իր ճաշակին համապատասխան են ու որոնք ինքը լսում է առավոտյան վազքի ժամանակ:
Նրա վարած հողորդումը կլինի հեղինակային ու կկոչվի Run&Songs: Այն կհեռարձակվի ընթացիկ տարվա օգոստոսի 5-ից:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մուրակամին դեռ երիտասարդ տարիքից տարվել է ջազով, որը հաճախ է լսում վազքի ժամանակ: Նշվում է նաև, որ գրողն ակտիվ զբաղվում է վազքով ու մի քանի անգամ մասնակցել է մարաթոնների:
Հատկանշական է, որ Մուրակամին շատ հազվագյուտ է ձայնագրվող հարցազրույցներ տալիս, ուստի՝ նրա ձայնը Ճապոնիայում գրեթե անծանոթ է, ու ռադիոհաղորդման մասին լուրն իսկական անակնկալ է դարձել նրա երկրպագուների համար:










