Դիսնեյան արքայադուստրերը միավորվել են մեկ անիմացիոն ֆիլմում (տեսանյութ)
Դիսնեյի արքայադուստրերը միավորվել են «Կործանի՛ր դա, Ռալֆ» մուլտֆիլմի երկրորդ մասում՝ համացանցը կոտրելու համար: Այս մասին գրելով՝ BBC-ն ներկայացնում է անիմացիոն ֆիլմի նոր մասի պաշտոնական թրեյլերը:
«Ռալֆը կոտրում է ինտերնետը. Կործանի՛ր դա, Ռալֆ 2» ժապավենում Ռալֆն ու Վանիլոպան հանդիպում են արքայադուստրերի պանթեոնին, որի կազմում են Էլզան, Մոխրոտը, Մոանան, Սպիտակաձյունիկը, Ժասմինը, Ռապունցելը, Արիելը, Պոկահոնտասը և մյուսները:
Վանելոպան վերջիվերջո լեզու է գտնում արքայադուստրերի հետ և ֆեմինիստական հայացքներ դրսևորում՝ ծաղրելով Դիսնեյի արական կերպարներին:
«Կործանի՛ր դա, Ռա՛լֆ» կատակերգական մուլտֆիլմը Դիսնեյի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի ցուցակում 51-րդն է, որի պրեմիերան կայացել է 2012-ին:










