Տարիքը կարևոր չէ. Անջելինա Ջոլին իր 43-ամյակը նշել է Լոնդոնի զվարճանքների այգում (լուսանկարներ)
Ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին հունիսի 4-ին դարձել է 43 տարեկան՝ նշելով այդ օրն արտասովոր ձևով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Ջոլին իր ընտանիքի հետ մեկնել է Լոնդոնի Thorpe Park զվարճանքների այգի: Դերասանուհին Լոնդոնում մասնակցում է «Մալեֆիսենթ» ֆիլմի երկրորդ մասի նկարահանումներին:
Համացանցում հայտնված լուսանկարներից դատելով՝ կարելի է ենթադրել, որ Ջոլին վայելել է զվարճությունների այգում անցկացրած ժամանակը: Այնուհետև դերասանուհու ընտանիքին նկատել են մեծ փափուկ խաղալիքներով վրանի մոտ, որտեղ նրա երեխան՝ Նոքսը, մեծ փայլուն օձ է շահել:













