Աստղերը՝ «Օուշենի 8 ընկերուհիները» ֆիլմի նյույորքյան պրեմիերային (լուսանկարներ, տեսանյութ)
Նյու Յորքում կայացել է հոլիվուդյան արտադրության «Օուշենի 8 ընկերուհիները» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել մի շարք աստղային գեղեցկուհիներ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, կարմիր գորգի գլխավոր հյուրերն են եղել ֆիլմի դերակատարներ 53-ամյա Սանդրա Բալոքն ու 35-ամյա Էն Հեթուեյը: Նրանց հաջորդել են նաև մյուս դերասանուհիները, ինչպես նաև՝ հայտնի մոդելներ:
Ինչ վերաբերում է ռեժիսոր Գերի Ռոսի ֆիլմի սյուժեին, ապա գլխավոր հերոսուհին Դեբի Օուշենն է (Սանդրա Բալոք), որը փորձում է 150 մլն դոլարի գողություն կազմակերպել Met Gala-ի ժամանակ:
Նշվում է, որ ֆիլմի դերասանական կազմն աստղային է. Քեյթ Բլանշետ, Սառա Փոլսոն, Հելենա Բոհեմ Քարտեր, Ռիհանա: Բացի այդ, որոշ դրվագներում նկարահանվել են Աննա Վինտուրը, Զեյն Մալիքը, Քեթի Հոլմսը, Սերենա Ուիլյամսը, Քիմ Քարդաշյանը, Քենդալ Ջեներն ու Քայլի Ջեները:
Սանդրա Բալոք



Էն Հեթուեյ





Ադրիանա Լիմա




Ռիհանա















