Ջիջի Հադիդը համբույրի լուսանկարով հաստատել է Զեյն Մալիքի հետ վերամիավորումը (լուսանկարներ)
Արևմտյան շոու բիզնեսի ամենագեղեցիկ ու համակրելի զույգերից մեկը համարվող սուպերմոդել Ջիջի Հադիդն ու երգիչ Զեյն Մալիքը հաստատել են իրենց վերամիավորման լուրը, գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ երիտասարդներն ընթացիկ տարվա մարտին պաշտոնապես հայտարարել էին բաժանվելու մասին:
Այժմ 23-ամյա աստղային շիկահերն իր ինստագրամյան էջի Stories բաժնում տևական դադարից հետո հրապարակել է սիրեցյալի հետ համատեղ լուսանկար, որում Զեյնը համբուրում է իր այտը:
Աղբյուրը նկատում է, որ թեպետ լուսանկարում 25-ամյա երգչի դեմքը չի երևում, այնուհանդերձ՝ նրան կարելի է ճանաչել դաջվածքներով:
Հիշեցնենք, որ զույգը հանդիպում է երկու տարուց ավելի:

















