Դերասան Սերգեյ Բեզռուկովը ռոք-խմբի մեներգիչ է դարձել (տեսանյութ)
Ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովը սեփական ռոք խումբն է ստեղծել: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, խումբն ստացել է «Կնքահայր» անվանումը և հասցրել է թողարկել իր առաջին երգն ու տեսահոլովակը:
Не про нас երգի տեսահոլովակը հրապարակվել է դերասանի յութուբյան ալիքում: Խմբի մեներգիչը հենց Բեզռուկովն է: Տեսահոլովակից կարելի է ենթադրել, որ նա որոշել է վերադառնալ կերպարին, որը մարմնավորել էր 2002-ին թողարկված «Բրիգադա» սերիալում:
Տեսահոլովակի ներքո արված մեկնաբանություններում օգտատերերը տարբեր կարծիքներ են հայտնել: Մի մասը Բեզռուկովին խորհուրդ է տվել վերադառնալ կինո, մյուսները գնահատել են դերասանի նոր աշխատանքը:










