Մահացել է կինոռեժիսոր Կիրա Մուրատովան

11:48 • 07.06.18

Ութսուներեք տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային կինոյի ամենահայտնի դեմքերից մեկը՝ ռեժիսոր, սցենարիստ Կիրա Մուրատովան:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, մահվան լուրը հայտնել է ռեժիսորի ամուսինը՝ Եվգենի Գոլուբենկոն:

Մուրատովայի մահվան մանրամասները դեռևս հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Մուրատովան ծնվել է 1934թ. նոյեմբերի 5-ին՝ մոլդովական Սորոկի քաղաքում:


Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստուհու լավագույն ֆիլմերից են «Կտրուկ զառիթափի մոտ», «Մեր ազնիվ հացը», «Կարճ հանդիպումներ», «Երկար լարեր», «Ճանաչելով աշխարհը», «Գորշ քարերի մեջ», «Ճակատագրի փոփոխություն», «Ասթենիկ համախտանիշ»:

2012թ. Մուրատովան հայտարարել էր կինոարվեստից հեռանալու մասին:

 

Մահացել է կինոռեժիսոր Կիրա Մուրատովան