Հրապարակվել է Լեդի Գագայի ու Բրեդլի Կուպերի մասնակցությամբ մյուզիքլի առաջին թրեյլերը (տեսանյութ)
YouTube-ի IGN ալիքում հրապարակվել է Լեդի Գագայի ու Բրեդլի Կուպերի մասնակցությամբ A Star is Born («Աստղը ծնվել է») մյուզիքլի թրեյլերը:
Ինչպես նշում է BBC News-ը, սա 1937 թվականին լույս տեսած նույնանուն մյուզիքլի ռեմեյքն է: Ռեժիսոր Ուիլյամ Ուելմանի մյուզիքլն արժանացել էր «Օսկար» մրցանակի՝ լավագույն օրիգինալ սցենարի համար:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մյուզիքլի նոր տարբերակում 43-ամյա Բրեդլի Կուպերը հանդես է եկել որպես գլխավոր դերասան, ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր: Լեդի Գագան կատարել է գլխավոր հերոսուհու դերը:
Warner Brothers-ի մյուզիքլի սյուժեի համաձայն՝ հարբեցող երաժիշտ Ջեյսոն Մայնը կորցնում է ոգեշնչումն ու սկսում չարաշահել ալկոհոլը: Ամեն ինչ փոխվում է երիտասարդ ու տաղանդավոր երգչուհի Էլիին հանդիպելուց հետո: Նրանք սիրահարվում են, սկսում միասին երաժշտություն գրել ու ելույթ ունենալ: Էլին սկսում է ավելի ու ավելի հայտնի դառնալ, իսկ Ջեյսոնի երաժշտական կարիերան բարեհաջող չի ընթանում, և նրա համար գնալով ավելի է բարդանում դա գիտակցելը:
Նշվում է, որ ԱՄՆ-ում ֆիլմն էկրաններ դուրս կգա հոկտեմբերի 5-ին:










