Համացանցում է հայտնվել Ջիմ Քերիի մասնակցությամբ նոր հեռուստասերիալի առաջին թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է Kidding հեռուստասերիալի առաջին թրեյլերը: Նախագծի սցենարի հեղինակը Դեյվ Հոլսթեյնն է, ռեժիսորը՝ ֆրանսիացի Միշել Գոնդրին:
Ինչպես նշում է hollywoodreporter.com-ը, հեռուստասերիալում նկարահանվել են ամերիկացի դերասաններ Ջիմ Քերին ու Քեթրին Քիները:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Քերին կկատարի Ջեֆ անունով հեռուստահաղորդավարի դերը, որն առավել հայտնի է Պիքլզ մականունով և որը երիտասարդ ամերիկացիների ամենասիրելի հեռուստահաղորդավարներից է:
Սյուժեի համաձայն՝ գալիս է մի պահ, երբ գլխավոր հերոսը ճգնաժամում է հայտնվում, սակայն նա, այնուամենայնիվ, ստիպված է երջանիկ տեսք ընդունել էկրանին:
Նշվում է, որ Kidding-ը տասը սերիա կունենա, որից յուրաքանչյուրի տևողությունը կլինի 30 րոպե:
Նախնական տվյալների համաձայն՝ այն կսկսեն ցուցադրել սեպտեմբերի 9-ին՝ Showtime հեռուստաալիքով:










