«Այն, ինչ ես գտել եմ քո մեջ, այն մեծ սերն է, որի գոյության մասին միշտ երազել եմ». Ամալ Քլունիի հուզիչ ելույթը AFI LAA-ում (լուսանկարներ)
Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում կայացել է Ամերիկյան կինոարվեստների ինստիտուտի Life Achievement Award մրցանակաբաշխությունը, որին հրավիրված են եղել ոլորտի բազմաթիվ աստղեր, այդ թվում նաև Ջորջ Քլունին կնոջ՝ Ամալ Քլունիի հետ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, միջոցառման ժամանակ 57-ամյա Քլունիին հանձնվել է հատուկ մրցանակ՝ կինոոլորտում ունեցած մեծ ավանդի համար:
Այս կապակցությամբ ուշագրավ ելույթ է ունեցել նրա կինը, որը նման միջոցառումներին շատ զուսպ է լինում:
«Նախևառաջ՝ նա ջենթլմեն է և ջենթլմեն է բառի բոլոր իմաստներով, ինչը մեր օրերում շատ հազվադեպ է պատահում ու նույնիսկ կարող է հնաոճ համարվել: Երբ հանդիպեցի Ջորջին, 35 տարեկան էի, ու զգացի, որ այլևս չեմ ցանկանում որևէ մեկ ուրիշի հետ լինել: Չէի կարողանում քնել, երբ նրանից հեռու էի, իսկ երբ կարդում էի նրա գրած հաղորդագրությունները, ուղղակի հրճվում էի: Անցել է 5 տարի, ու թվարկածս կետերից ոչ մեկը չի փոխվել: Նա այն մարդն է, որով ես միանգամայն հիանում եմ ու այն մարդը, որն ինձ ստիպում է ամեն անգամ «հալչել»: Իմ սե՛ր, այն, ինչ ես գտել եմ քո մեջ, այն մեծ սերն է, որի գոյության մասին միշտ երազել եմ»,-ասել է Ամալ Քլունին:
Աղբյուրը նկատում է, որ զույգը հազվադեպ է խոսում իր անձնականի մասին, ուստի՝ Ամալի հրապարակավ սիրո խոստովանությունը շատ է դուր եկել զույգի երկրպագուներին:


















