Հոր կողմից հալածված, հրեա աղջկա կողմից մերժված. Հիտլերի կյանքի անհայտ էջերի մասին գիրք է հրատարակվել (լուսանկարներ)

09:39 • 09.06.18

Ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը համաշխարհային պատմության ամենահայտնի դեմքերից է, որի մանկության և երիտասարդության մասին ուշագրավ գիրք է գրվել՝ բացահայտելով ֆյուրերի կյանքի անհայտ էջերը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, հեղինակ Փոլ Հեմը «Երիտասարդ Հիտլերը. Ֆյուրերի կայացումը» գրքում պատմում է, որ մանուկ հասակում ֆաշիզմի ապագա առաջնորդը շատ չարացած է եղել, ընկերներ չի ունեցել, դպրոցում վատ է սովորել և միայն սիրել է նկարել:

Դեռահասության տարիներին նա հավատացած էր, որ իր կյանքը տնօրինում են չար ուժերը: Նրա արտաքինը բավական անհանգստացնող էր. կեղտոտ, փնթի, երկար, անխնամ մազերով, մորուքով ու շատ նիհար:

Հետաքրքրական է, որ Գերմանիայի կանցլեր ընտրվելուց հետո, Հիտլերն ամեն ինչ արել է իր  երիտասարդության մասին տհաճ փաստերը կոծկելու համար: Նա նույնիսկ կարգադրել է սպանել մի մարդու, որը ժամանակին ճանաչել է իրեն ու սպառնացել է հրապարակել նրա անպատշաճ կյանքի մանրամասները:

Նշվում է, որ Հիտլերի հայրը ծնվել է աղքատ ֆերմերների ընտանիքում՝ ըստ ամենայնի արյունապղծության հետևանքով: Ավելի ուշ նա փոխել է իսկանան ազգանունը՝ վերցնելով Հիտլերը:

Նրա հայրը նախընտրել է ժամանակն անցկացնել գինետներում ու տանը մշտապես ծեծել է փոքրիկ որդուն՝ Ադոլֆին: Նրանց ընտանիքն անընդհատ փոխել է բնակավայրը՝ տեղափոխվելով գյուղից գյուղ:

 

He was born to Alois Schicklgruber - whose father changed his last name to Hitler to distance himself from his impoverished past

 

Այս ամենի արդյունքում Ադոլֆը սկսել է ատել հորը, ինչն էլ ազդեցություն է ունեցել որպես մարդ նրա ձևավորման ու հասուն կյանքում դրսևորած վարքագծի վրա:

 

Young Adolf: Growing up, Hitler had a growing resentment for his father who did not support his dream to become an artist  He was a poor student with no friends, was expelled from one school, dropped out of the second school, and then abandoned all formal education at age 16

Հեղինակը նշում է, որ Ադոլֆի անբարյացակամությունն ու վատ բնավորությունն առավել նկատելի են դարձել դպրոցում. նա չի ունեցել ընկերներ, սիրել է միայն ագրեսիվ խաղեր, չի լսել ոչ մեկի ու ամեն մի մանրուքի պատճառով ցասման մեջ է ընկել:

Ի դեպ, առաջին մարդը, որ Հիտլերի մեջ սերմանել է փառավոր Գերմանիա ունենալու ու հրեաներին ու սլավոններին անցանկալի տարր համարելու գաղափարը, եղել է նրա պատմության ուսուցիչը՝ Լեոպոլդ Պոետշը:

Դեռահաս Ադոլֆը երազում էր դառնալ մեծ նկարիչ, ինչը, սակայն, վրդովվեցնում էր նրա հորը:

Տասնվեց տարեկանում ապագա ֆյուրերը դուրս է մնացել դպրոցից՝ մորը խաբելով, թե գնահատականների թերթիկը քամին քշել է, սակայն իրականում նա այն օգտագործել է որպես զուգարանի թուղթ: Նա ատել է դպրոցը, համադասարանցիներին, ուսուցիչներին, Կաթոլիկ եկեղեցին ու վանականներին, որոնց մեղադրել է իր բոլոր անհաջողությունների համար:

Ընդհանուր առմամբ, նա մեծ կարծիք է ունեցել իր մասին, իրեն հանճար է համարել ու ապրել է երևակայական աշխարհում:

 

Hitler (left) with Hess (second from the right) in Landsberg Prison, 1925. Lederhosen were one of many privileges granted to Nazi inmates

Հիտլերն ունեցել է ընդամենը մի մանկության ընկեր, որի պատմելով՝ տղան շատ գոռոզ էր ու հարաբերություններում գերիշխող:

«Նա ինձնից միայն մի բան էր ուզում՝ համաձայնություն ամեն ինչում: Նա ցասման մեջ էր ընկնում ամեն ինչից՝ նույնիսկ մի քանի բառից»,-ավելի ուշ իր հուշագրություններում պատմել է ընկերը:

 

As a teen, Hitler had fallen in love with a tall, blonde named Stefanie Isak he often saw walking in Linz. He had never spoken to her and she did not know he existed 

Հետաքրքրական է, որ նրա առաջին սերը եղել է ծագումով հրեա աղջիկ՝ Ստեֆանի անունով: Նա գրել է սիրատոչոր նամակներ ու պոեմներ, որոնք այդպես էլ չի համարձակվել ուղարկել գեղեցկուհուն: Դրա արդյունքում Ստեֆանին նույնիսկ Հիտլերի գոյության մասին չի իմացել: Տևական ժամանակ չկարողանալով Ստեֆանիի ուշադրությունը գրավելու տարբերակներ գտնել՝ երիտասարդ Ադոլֆը փորձել է ինքնասպանություն գործել: Չորս տարի սիրո մասին լռելուց հետո, նա տեղափոխվել է Վիեննա ու այնտեղից սիրային նամակ ուղարկել Ստեֆանիին: Սակայն աղջիկն, ի վերջո, ամուսնացել է ուրիշի հետ:

Հիտլերի համար կյանքի առավել ծանր պահ է եղել 1907թ. մոր մահը՝ իր կողմից սիրված միակ մադու կորուստը:

 

Hitler's mother Klara Polzl - who is said to be the only person he truly loved

Ինչ վերաբերում է հակասեմականությանը, ապա հեղինակը նշում է, որ երիտասարդ տարիքում նա հրեաների նկատմամբ ընդգծված ատելություն չի տածել. ավելին՝ նրա մոտ ծանոթներից երկուսը, որոնք գնել են Հիտլերի նկարներն ու, այդպիսով, նրա համար եկամտի աղբյուր եղել՝ սովամահ չլինելու համար, հրեաներ են եղել։

 

According to the book, Orthodox Jews in Vienna aroused Hitler's curiosity but he would not become a violent anti-Semite until after the First World War

Կենդանության օրոք Հիտլերը նշել է, որ շատ գեղեցիկ կանանց է ճանաչել, բայց գրքում ասվում է, որ նա սարսափել է սեռական հարաբերության մտքից միայն ու բացի այդ՝ սիֆիլիսով վարակվելու վախ է ունեցել ու  զզվել է միասեռականներից:


Հիտլերի կյանքն ու հավատը կենտրոնացած էին Գերմանիայի, այդ երկիրը Եվրոպայի միակ փրկիչը դարձնելու գաղափարի վրա: Նրա կուռքն Օտտո ֆոն Բիսմարկն էր, որը 1871թ. միավորել է Գերմանիան և որն ատում էր սոցիալական ժողովրդավարությունը, գերմանացիներից բացի մնացած բոլոր ազգերին: 

 

Հոր կողմից հալածված, հրեա աղջկա կողմից մերժված. Հիտլերի կյանքի անհայտ էջերի մասին գիրք է հրատարակվել (լուսանկարներ)