Կալիֆոռնիայում ձերբակալել են դերասան Վինս Վոնին

23:36 • 10.06.18

 

Կալիֆոռնիայի ոստիկանությունը ձերբակալել է դերասան Վինս Վոնին ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար: Ինչպես հաղորդում է TMZ ամսագիրը, ձերբակալության պատճառ նշվում է հարբածությունը կամ թմրանյութերի ազդեցության տակ գտնվելը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի՝ տեղի ժամանակով առավոտյան 4-ին: Դերասանը դեռևս ոստիկանական բաժանմունքում է գտնվում:  

Հոդվածում նշվում է, որ ձերբակալության պահին Վոնի մեքենայում ևս մեկ ուղևոր է գտնվել: Դերասանի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել ձերբակալության մասին լուրը:

 

 

 

 

Կալիֆոռնիայում ձերբակալել են դերասան Վինս Վոնին