Էմինեմի ելույթի ժամանակ արված հատուկ էֆեկտները խուճապի են մատնել հանդիսատեսին (տեսանյութ)

16:03 • 11.06.18

Ամերիկյան հայտնի ռեփեր Էմինեմի ելույթի ժամանակ հնչած ձայնային էֆեկտները վախեցրել են հանդիսատեսին՝ խուճապ առաջացնելով, գրում է Page Six-ը՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Bonnaroo փառատոնի ժամանակ:

Երբ ռեփերը կատարել է Kill You երգը, հնչել են կրակոցի ձայներ, ինչը լսելով՝ մարդկանց մի մասը փորձել է դուրս փախչել, իսկ մյուս մասն էլ փորձել է թաքնվել:

«Ես Էմինեմի երկրպագուհին եմ, բայց բեմից միանգամից 3 կրակոց լսելը, այն էլ՝ մեր ժամանակներում, վախենալու էր, չեմ կարող ստել»,-ավելի ուշ նշել է ներկաներից մեկը:

Նշվում է, որ Bonnaroo-ն երաժշտության և արվեստի ամենամյա փառատոն է, որն անցկացվում է Մանչեսթեր  քաղաքի մեծ ֆերմաներից մեկում: 

 

 

Էմինեմի ելույթի ժամանակ արված հատուկ էֆեկտները խուճապի են մատնել հանդիսատեսին (տեսանյութ)