Կիևում շների ամենամյա շքերթ է անցկացվել (լուսանկարներ)
Կիևի կենտրոնում անցկացվել է ջեք–ռասել–տերյեր ցեղատեսակի շների երկրորդ ամենամյա շքերթը: Այս մասին հայտնում է Korrespondent-ը:
Շքերթի կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման հիմնական նպատակը Կիևի բնակիչների ու մայրաքաղաքի հյուրերի մոտ կենդանիների ու մասնավորապես՝ այս ցեղատեսակի շների հանդեպ սեր առաջացնելն է:
Աղբյուրի հաղորդմամբ՝ շքերթն ավարտվել է Ժողովուրդների բարեկամության կամարի մոտ, որտեղ երեխաների ու մեծահասակների համար ժամանցային ծրագիր է անցկացվել:
































